Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

Ֆինանսների նախարարը պատռեց կառավարության դեմքը. աճը դանդաղելու, բյուջեի եկամուտները՝ թերակատարվելու են

Ինչպես արդեն գրել էինք, 2017թ. բյուջեն հարկային եկամուտների մասով կրկին կանգնած է թերակատարման վտանգի առաջ: Այս տարվա բյուջեով նախատեսված է հավաքագրել 1 տրիլիոն 244 մլրդ դրամ եկամուտներ, որի գերակշիռ մասը՝ 1 տրիլիոն 210 միլիարդը, բաժին է ընկնում հարկերին ու մաքսատուրքերին: Այսինքն՝ դա Պետեկամուտների կոմիտեի հավաքագրելիք փողն է: Իսկ նույն ՊԵԿ տվյալներով՝ 2017թ. հունվար-օգոստոս ութ ամիսներին հավաքագրվել է 735 մլրդ դրամ, և մինչև տարեվերջ ՊԵԿ-ը առնվազն 480 մլրդ դրամ էլ պետք է հավաքագրի: Այսինքն՝ տարեվերջյան այս չորս ամիսներին հավաքագրումների բեռը պետք է ծանրանա:

ՊԵԿ-ի հրապարակած նախորդ ամիսների վիճակագրության համաձայն՝ այս տարի յուրաքանչյուր ամիս հավաքագրվել է միջինը 91 մլրդ դրամ: Օրինակ՝ հունվար-փետրվար ամիսներին հավաքագրվել է 80 և 83 մլրդ դրամ, իսկ մայիս-հունիս ամիսներին՝ 92 և 94,7 մլրդ դրամ: Իսկ որպեսզի ՊԵԿ-ը բյուջեի եկամուտների վերը նշված թիվը ապահովի, պետք է յուրաքանչյուր ամիս առնվազն 120 մլրդ դրամ եկամուտ հավաքագրի: Բայց կարո՞ղ է ապահովել: «Չի բացառվում, բայց շատ դժվար է լինելու»,- մեզ հետ զրույցում ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:

Տնտեսագետն այս դեպքում հիշեցնում է կառավարության այն ակնկալիքները, որ մինչև տարեվերջ պետք է 835 մլն դոլարի ներդրումներ լինեն: Ճիշտ է, դեռ դրա 40 տոկոսն է իրականություն դարձել, բայց նրանք հույս ունեն, որ մինչև տարեվերջ այդ թիվը կամբողջանա: Բացի այդ, ՀՆԱ-ի բաշխվածության առումով երրորդ և չորրորդ եռամսյակներն ամենածանրաբեռնվածն են: Բայց այս դեպքում էլ տնտեսական ակտիվությունն է սկսել կտրուկ նվազել և 6,2 տոկոսից օգոստոս ամսին իջել 5,5 տոկոսի: Իսկ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը գտնում է, որ այս տարի տնտեսական աճը լինելու է 4-4,3 տոկոսի սահմաններում: Այս կանխատեսումը կարող է նշանակել, որ առաջիկա ամիսներին տնտեսական աճը նորից դանդաղելու միտում է դրսևորելու: Դա բնականաբար բացասաբար է ազդելու եկամուտների վրա:
Իսկ Վ. Խաչատրյանը նաև չի բացառում, որ անցած տարվա նման լրացուցիչ եկամուտ ապահովեն դեֆիցիտի մեծացման հաշվին: Չէ՞ որ մենք նման փորձ ունեցել ենք: Հեռուն չգնալով՝ հիշեցնենք, որ 2016թ. բյուջեով պլանավորված 190 մլրդ դրամը պարտքի հաշվին տարեվերջին դարձավ մոտ 280 մլրդ դրամ:

Այս թեմայով մեզ հետ ոչ հրապարակային զրույցի ժամանակ կառավարության ֆինանսական բլոկի պաշտոնյաներից մեկը համաձայնեց, որ այս պահի դրությամբ բյուջեի եկամուտների մասը թերակատարելու վտանգ կա: Բայց այդ մտավախությամբ հանդերձ՝ կառավարությունը, մասնավորապես՝ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը անգամ այդ պայմաններում բյուջեում ամրագրված թիվը գերակատարելու մտադրություն ունեն: Դա անգամ իրենց համար պատվի հարց է: Եվ ոչ միայն: Դա նաև նրանց պաշտոնավարման շարունակության հարց է: Չէ՞ որ անցած տարի, երբ վարչապետ ու կառավարություն փոխվեց, ՀՀ տնտեսությունը բավականին ծանր վիճակում էր, եկամուտների հավաքագրումն էլ թերակատարվում էր: Եվ կառավարությունը տարեվերջին այդպես էլ չկարողացավ ապահովել նախատեսված աճը: Հիմա՝ 2018թ., մեծ փոփոխություններին ընդառաջ, Կ. Կարապետյանն ամեն ինչ անում է հակառակ իրավիճակն ունենալու համար, որ հաջորդ կառավարությունում պահանջատիրոջ դիրքերից հանդես գալու իրավունք ունենա:

Իսկ որտեղից պետք է ապահովեն բյուջեի եկամուտների մասը կամ անգամ գերակատարեն այն, ինչ հույս ունեն: Մեր զրուցակից պաշտոնյայի խոսքով՝ կառավարությունն այս դեպքում հույսը դնում է մի քանի գործոնների վրա: Նախ՝ տնտեսական աճի: Բայց, ինչպես արդեն նշել ենք, տնտեսական աճը սկսել է դանդաղել, և հայտնի չէ, թե առաջիկա ամիսներին ինչպիսի զարգացում տեղի կունենա: Տնտեսական աճի վրա բացասաբար են ազդել գյուղատնտեսության ու շինարարության ոլորտների մեծ անկումները, իսկ առաջիկա ամիսներն այդ ոլորտների համար այնքան էլ խոստումնալից չեն, քանի որ այնտեղ ակտիվությունը սեզոնային է: Կառավարությունը հույս ունի, որ մինչև տարեվերջ կավելանան ներդրումների ծավալները, որոնք դրականորեն կազդեն ՀՆԱ-ի և եկամուտների հավաքագրման վրա:

Կառավարությունը նաև հույս ունի, որ ԵԱՏՄ ընդհանուր մաքսային բյուջեից մեր երկրին հատկացումները կավելանան: Իսկապես, հունվար-օգոստոս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 29,3 տոկոս աճ կա, բայց բացարձակ թվով այն առանձնապես մեծ գումար չի կազմում: 2016թ. մեր բյուջեն ԵԱՏՄ-ից ստացել է մոտ 53 մլրդ դրամ, իսկ անցած ութ ամիսներին՝ 43,5 մլրդ դրամ: Այս մասով յուրաքանչյուր ամիս մուտքերը տատանվել են 3,4-7,7 մլրդ դրամի սահմաններում, իսկ վերջին մի քանի ամիսներին եղել է 6-6,3 մլրդ դրամ: Եվ այս դեպքում առաջիկա չորս ամիսների հավելյալ մուտքերը մի քանի մլրդ դրամ կարող են լինել, քանի որ այս դեպքում հիմնական հոսքերը Ռուսաստանից են, որտեղ տնտեսական վիճակը բավականին ծանր է:

Կառավարությունը նաև հույս ունի, որ հավելյալ դրամական մուտքեր կապահովի նաև գնաճը: Անցած տարի հակառակը՝ գնանկում կար, իսկ ԱՎԾ վերջին տվյալներով՝ թեև փոքր, բայց գնաճ կա: Եվ լայն սպառման շատ ապրանքներ, ինչպես, օրինակ, միրգը, միսը, կարագը, կտրուկ են թանկացել: Այս դեպքում հարկ է հիշել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին, ով անընդհատ կառավարությանը հակադարձում էր, թե բյուջեում ձեր նշած տնտեսական աճի և եկամուտների հավաքագրման ցուցանիշներն այնքան ցածր են, որը հնարավոր կլինի ապահովել միայն գնաճի հաշվին: Այս դեպքում էլ գնաճը որքան բարձր լինի, ապրանքները որքան շատ թանկանան, այնքան կառավարության և ՊԵԿ-ի օգուտն է, քանի որ նրանք կկարողանան տնտեսական աճ և եկամուտների ծավալ ապահովել:

Բայց նախորդ տարիների սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին հարկային հավաքագրումների չափը նախորդ ամիսների համեմատ ընդամենը 6-7 մլրդ դրամով է ավելի եղել: Նույնը կամ մի փոքր ավելի կարող է գրանցվել նաև առաջիկա 4 ամիսներին, ասենք՝ յուրաքանչյուր ամիս 105-107 մլրդ դրամ, բայց դժվար թե 120-125 մլրդ դրամ: Այսինքն՝ այս պահի դրությամբ եկամուտների թերակատարման վտանգը մեծ է: Իսկ որպեսզի սահմանափակվեն հավաքագրվածով, ինչպես նշել էինք, ներքին կարգով ծախսերի կրճատման կարգադրություն են արել: «Բացահայտ կրճատման դժվար թե գնան, դա կլինի սեկվեստոր: Դրան չեն գնա»,- ասում է Վ. Խաչատրյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում