Sunday, 19 05 2024
Մոսկվայի «Մեծ թատրոնից» մարդկանց տարհանել են
Պուտինը արտոնեց, որ Ալիեւը հանդիպի Իրանի նախագահին
«Պուտինի այցը Հյուսիսային Կորեա նախապատրաստական փուլում է»․ Պեսկով
Երևանի ռեստորաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի
Պարզ լճի մոտ անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի եզրափակիչ փուլը. ներկա է եղել Փաշինյանը
Սկսեցինք Տավուշից՝ սակայն թիրախն ու լծումները Երևանում են. մենք հասել ենք մեր տրամաբանական ավարտին
Կրակոցներ՝ Հրազդանում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է
Հասկացանք, դուք սկյութ եք
«Շենգավիթ» բժշկական կենտրոնում ծննդկան է մահացել
Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա
22:15
Ան Լորանս Պետելը Ֆրանսիայի վարչապետին կոչ է արել հակազդել Ադրբեջանի քայլերին, որոնք կասկածի տակ են դնում երկրի ամբողջականությունը
Հայ-հնդկական ռազմական համագործակցության փաստաթուղթը պատմական է
Կարևոր է համախոհ գործընկերների հետ կապերի խորացումը․ ԱԳ նախարար
ԻԻՀ-ի քրիստոնեական ֆիլիա՞լ են ուզում դառնանք. եկեղեցու ռևանշն անընդունելի է
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ամփոփեց օրվա ընթացքում ունեցած հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները
Ոսկու առեղծվածը․ 9 անգամ աճել է ոսկու արտահանումը
Հայաստա՞ն, թե՞ Իրան, թուրքական «դիլեմա»
20:45
Պուտինն ու Տոկաևը հեռախոսով քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր
20:30
Վիետնամի հանրային անվտանգության նախարարին առաջադրել են նախագահի պաշտոնում
Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան
Սյունեցի աշակերտները հաղթեցին «ՀՀ վարչապետի գավաթ․ դպրոցականների թիմային խճուղավազք» մրցաշարում
Գյումրիում գործող թանգարաններն առանձնահատուկ են պատրաստվել Թանգարանների միջազգային օրվան
Շարունակվում է ԵԽ աջակցությամբ «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի նախագծի քննարկմանը նվիրված ՆԳՆ-ԱԺ երկօրյա աշխատաժողովը
19:15
Լավրովը բացահայտել է Վլադիմիր Պուտինի և Սի Ծինպինի բանակցությունների մանրամասները
19:00
Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել
ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետ
Իսրայելի ռազմական գործողության հետևանքով մեկ օրում Գազայում 83 մարդ է զոհվել
18:15
Նոր Կալեդոնիայում անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի
Ադրբեջանը ռազմաօդային ուժերի նոր հրամանատար ունի. ի՞նչ դերակատարության է նախապատրաստվում Ալիեւը
17:50
Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը

Ամեն մեկն իրավունք չունի պետության անունից հանդես գալու. Արման Նավասարդյան

Դիվանագիտական էթիկան միջազգային ֆենոմեն է, ուստի առանձնացնել, թե Հայաստանն ինչպիսի էթիկա պիտի ունենա, այնքան էլ ճիշտ չէ: Հոկտեմբերի 11-ին Անալիտիկ վերլուծական կենտրոնում հրավիրված քննարկմանը ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը ցավով նշեց, որ էթիկայի նորմերն ամրագրող որևէ փաստաթուղթ գոյություն չունի:

Նավասարդյանի կարծիքով՝ գովելի նախաձեռնություն էր դեսպանների՝ արտասահման մեկնելուց առաջ Արտաքին հարաբերությունների հանձնախմբին նախագծի վերաբերյալ ՀՀԿ-ի անցկացրած քննարկումը ներկայացնելը: Նրա կարծիքով՝ նման փաստաթուղթն անհրաժեշտ է:

«Ինչ կարելի է դրսում ասել, ինչ՝ ոչ. սա շատ մեծ հարց է և երկար քննարկման առիթ: Էթիկայի հարցը դիվանագիտական արվեստի ամենակարևոր ուղղություններից մեկն է: Եթե դուք դեսպան եք, արդեն ազատ չեք: Եթե քաղաքական գործիչ եք և ունեք ազատ արտահայտման իրավունք, դա չի նշանակում, որ պիտի ափեղ-ցփեղ խոսեք: Բոլոր ամենախելացի մարդիկ, որ դիվանագիտական առաքելությամբ են գնում, պիտի հանդես գան պետության անունից»,- ասաց նա:

Նավասարդյանի համոզմամբ՝ ամեն մեկն իրավունք չունի պետության անունից հանդես գալու, քաղաքական գործիչը կարող է ասել բաներ, որ չհամապատասխանեն և՛ այդ շրջանին, և՛ ընդհանրապես խնդիրներին, և՛ քաղաքական ուղղվածությանը: Նրանք, ովքեր հայտարարություն են անում, պետք է հասկանան՝ ինչ են ասում:

Բանախոսի փոխանցմամբ՝ դեսպանի աշխատանքը զուտ պետական ծառայություն է՝ առանց անձնական մոտեցումների և հետաքրքրությունների: Նա, ով դառնում է դեսպան, գնում է ֆորումների, դառնում պետության խոսափողը՝ ոչ մի սանտիմետր ոչ ձախ, ոչ աջ:

«Պաշտելով Շարլին՝ որպես մեծության, ողջ կյանքում սիրել եմ նրան, թարգմանել, բայց նրան դեսպան նշանակելը մեր ղեկավարության ամենամեծ սխալներից էր: Տարին մեկ անգամ նա ասում է բաներ, որ երկրի ղեկավարը երբեք չէր ասի, կամ բաներ, որոնք մենք կարող ենք ներսում ասել, մինչդեռ նրանից հարյուր տոկոսանոց լոյալություն է պետք. նա դեսպան է: Եթե ունի իր մտքերը, հրաժարական է տալիս, դառնում այնպիսի գործիչ, ով կարող է ասել այն, ինչ ուզում է: Կոնֆուցիոսն ասել է՝ թագավորին չի կարելի փնովել, հայհոյել, անպատվել, չսիրել»,- ասաց նա՝ նշելով, որ հարցն այն չէ՝ Սերժ Սարգսյանն այսպիսին է, թե այնպիսին:

Նավասարդյանը վստահ է՝ չի կարելի կանգնել և ասել նման բաներ քո երկրի ղեկավարի մասին. ոչ ոք չի կարող ասել՝ վաղը մեզ հետ ինչ կարող է լինել, երբ հրեշը, որի անունն է արմատական իսլամ, շարժվում է դեպի մեզ: Բանախոսի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանի ռեյտինգն ավելի բարձրացավ, ասացին՝ այս ինչ ժողովրդավարական երկիր է:

«Հաճախ մեզ մոտ արտաքին քաղաքականությունը խառնում են դիվանագիտության հետ: Վերջինս արտաքին քաղաքականության իրագործման գործիքն է, արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է, հետևաբար դիվանագիտությունը նաև գործիք է ներքին քաղաքականության համար, և չկա ասպարեզ, որի հետ այն չառնչվի: Հայկական դիվանագիտությունը, դժբախտաբար, ձևավորված չէ»,- ասաց նա:

Նավասարդյանի խոսքով՝ մեզ մոտ արտաքին քաղաքականությամբ զբաղվում են բոլորը՝ սկսած նախագահից, վերջացրած տաքսու վարորդով: Բանախոսն առաջնային համարեց բանակցային և հաղորդակցական դիվանագիտության հարցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում