Մյունխենի «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյեմրը հայտարարել է, որ Գերմանիայի հավաքականի երազանքն աշխարհի չեմպիոն դառնալն է:
«Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ 2014թ. մենք դառնալու ենք աշխարհի չեմպիոն:
Դրա համար պետք է կատարյալ մարզավիճակում լինել, քանի որ բրազիլացիները սեփական հարկի տակ անմնացորդ պայքար են մղելու:
Ամբողջ Գերմանիան սպասում է, որ մենք վերադառնալու ենք չեմպիոնի կարգավիճակով: Դա մեր երազանքն է»,- հայտարարել է Նոյերը:







































