Saturday, 20 06 2026
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա

Հայաստանը մտահոգ է Մերձավոր Արևելքում ահաբեկչական խմբավորումների հանցագործությունների առնչությամբ. ԱԳ նախարար

 Հայաստանը շարունակում է մտահոգված մնալ Մերձավոր Արևելքում տիրող իրադրության և ահաբեկչական խմբավորումների կողմից ինքնության հողի վրա իրականացվող հանցագործությունների առնչությամբ, որոնք ուղղված են հատկապես ամենախոցելի համայնքների՝ քրիստոնյաների և մյուս կրոնական փոքրամասնությունների դեմ: Մի ժամանակ այս տարածաշրջանում ազգային ու կրոնական բազմազանությունը բարձրագույն արժեք էր։ Այժմ այդ ավանդույթները էապես խեղվել են։ Անհրաժեշտ է անկախ քաղաքական և կրոնական տարբերություններից աջակցություն ցուցաբերել տուժած համայնքների պաշտպանությանն ուղղված ջանքերին: Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարարի Էդվարդ Նալբանդյանը՝ ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի բարեկամների խմբի նախարարական հանդիպմանն ունեցած ելույթում։ Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպումը կրել է «Երիտասարդության ներգրավվածությունը՝ որպես ընդգրկուն հասարակությունների կառուցման և խաղաղության պահպանման օղակ»։

Ներկայացնում ենք ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթն ամբողջությամբ։

Հարգելի Բա՛րձր ներկայացուցիչ,

Հարգարժա՛ն նախարարներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ներդրում կատարելով երիտասարդության մեջ՝ ներդրում ենք կատարում ապագայի մեջ: Երիտասարդների մտքերի և սրտերի համար պայքարը որոշիչ է ապագա հասարակությունների ձևավորման համար: Քաղաքակրթությունների դաշինքի նպատակների թվում է ապագայի կառուցումը խաղաղ, սոցիալապես առավել ընդգրկուն աշխարհում՝ զերծ պատերազմներից, հակամարտություններից և բաժանարար գծերից: Ցավոք, անհանդուրժողականություն սերմանողները և ատելություն քարոզողները թիրախավորում են երիտասարդներին, ձգտում ծայրահեղական դարձնելով՝ օգտագործել նրանց որպես իրենց զազրելի նպատակներին հասնելու միջոց:

Իր երկրի երիտասարդությանը նպատակաուղղված և հետևողականորեն ծայրահեղականացնող ղեկավարությունը հեռու է իր հասարակությունը խաղաղությանը նախապատրաստելուց։ Ավելին, այն նպաստում է թշնամանքի ու ատելության վրա հիմնված միջավայրի ձևվորմանը, ինչը հակառակ է Քաղաքակրթությունների դաշինքի նպատակներին:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Հայաստանը շարունակում է հանձնառու լինել Դաշինքի նպատակներին: Հանդիսանալով աշխարհի հնագույն պետություններից մեկը, Հայաստանը գտնվել է տարբեր մշակույթների ու քաղաքակրթությունների խաչմերուկում, ինչը նպաստել է, որ մեր մոտ ձևավորվեն խորը արմատներ ունեցող ավանդույթներ՝ հիմնված այլ մշակույթների և կրոնների նկատմամբ հարգանքի, հանդուրժողականության և համակեցության վրա: Ահա թե ինչու Հայաստանում պահպանվում է հարուստ մշակութային ժառանգություն, որն ի թիվս այլոց, ներառում է Հելլենիստական դարաշրջանի տաճար, հնագույն եկեղեցիներ, միջնադարյան հրեական գերեզմանատուն, 18-րդ դարի մզկիթ, իսկ շուտով այստեղ կավարտվի աշխարհի ամենամեծ եզդիական տաճարի կառուցումը: Ահա թե ինչու հայերն ունեն լավագույնս ինտեգրված և հարգանք վայելող համայնքներ աշխարհի շուրջ հարյուր երկրներում:

Տիկնա՛յք և պարոնա՛յք.

Հայաստանը շարունակում է մտահոգված մնալ Մերձավոր Արևելքում տիրող իրադրության և ահաբեկչական խմբավորումների կողմից ինքնության հողի վրա իրականացվող հանցագործությունների առնչությամբ, որոնք ուղղված են հատկապես ամենախոցելի համայնքների՝ քրիստոնյաների և մյուս կրոնական փոքրամասնությունների դեմ: Մի ժամանակ այս տարածաշրջանում ազգային ու կրոնական բազմազանությունը բարձրագույն արժեք էր։ Այժմ այդ ավանդույթները էապես խեղվել են։ Անհրաժեշտ է անկախ քաղաքական և կրոնական տարբերություններից աջակցություն ցուցաբերել տուժած համայնքների պաշտպանությանն ուղղված ջանքերին:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Պատասխանատու ղեկավարությունը չի փորձում օգուտներ քաղել քաղաքակրթությունների միջև առկա տարբերություններից, այլ հանդուրժողականության ու փոխադարձ հարգանքի վրա խարսխված կամուրջներ է կառուցում տարբեր մշակութային և կրոնական ինքնություն ունեցող ժողովուրդների միջև: Սա է այն, ինչին պետք է հետևեն Քաղաքակրթությունների դաշնիքի անդամները, և սա է այն ժառանգությունը, որ պետք է փոխանցեն երիտասարդությանը՝ հանուն առավել խաղաղ և սոցիալապես ընդգրկուն աշխարհի:

Շնորհակալություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում