ԱՄՆ ռմբակոծիչները թռել են Հյուսիսային Կորեայի սահմանների մերձակա ապառազմականացված գոտու կողքով, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Պենտագոնի հաղորդագրությունը: Պենտագոնում նշել են, որ ռմբակոծիչները թռել են ավելի հյուսիս և մոտ ափերին, քան ցանկացած նախկին նման մանևրի ժամանակ:
Թռիչքին մասնակցել է մի քանի B-1B Lancer ռմբակոծիչ կործանիչների ուղեկցությամբ: Դրանք գտնվել են միջազգային օդային տարածքում:
ԱՄՆ պաշտպանության նախարարությունում նշում են, որ այդ գործողությոնները «հստակ ազդանշան են, որ նախագահը շատ ռազմական տարբերակներ ունի ցանկացած սպառնալիք հաղթահարելու համար»:












































