Իսպանիայի հավաքականի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը ցանկանում է, որ ազգային թիմի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն շարունակի աշխատել զբաղեցրած պաշտոնում: «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստը նշել է մարզչի մասնագիտական և մարդկային բարձր որակները:
«Ես կխնդրեի դել Բոսկեին մնալ ազգային հավաքականում: Նա հիանալի աշխատանք կատարեց և բավականաչափ տիտղոսներ նվաճեց:
Նրա օրոքազգային թիմում մեկնարկեցին բազմաթիվ ֆուտբոլիստներ: Մեր հավաքականը լավ խաղ է ցուցադրում: Դել Բոսկեն նաև հիանալի անձնավորություն է: Աստված տա, որ նա դեռ երկար աշխատի իր պաշտոնում»,- Goal. com-ը մեջբերում է Պեդրոյի խոսքերը:









































