Մադրիդի «Ռեալ»-ի նախկին հարձակվող Ուգո Սանչեսը իր կարծիքն է հայտնել Կարիմ Բենզեմայի հեռանկարների մասին: Վերջին ժամանակաշրջանում Բենզեմային քննադատում են վատ խաղ ցուցադրելու պատճառով, ինչից շատ դժգոհ են «արքայական ակումբ»-ի երկրպագուները:
««Ռեալ»-ում յուրաքանչյուր ֆուտբոլիստ մեծ ճնշման է ենթարկվում: Այսպիսի ակումբում խաղացողը պետք է ցուցադրի իր կամային հատկանիշներն ու անհատականությունը: Եթե Բենզեման համապատասխան մոտեցում ցուցաբերի, նա արժանի կլինի հանդես գալ «արքայական ակումբ»-ում:
Հակառակ դեպքում` ակումբը կսկսի նոր հարձակվող փնտրել, քանի որ Կարիմը բավականաչափ ժամանակ ուներ հաջողությունների հասնելու համար»,- ասել է Սանչեսը:










































