Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում մասնավոր ինքնաթիռի վթարի հետևանքով մեկ մարդ է զոհվել։ Առնվազն 4 անձիք վնասվածքներ են ստացել՝ հայտնում է NTV հեռուստաալիքը։
Թռիչքա-վայրէջքային ուղու վրա տեղի ունեցած վթարից հետո օդանավակայանը փակվել է։
Նշվում է, որ ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել, որից հետո բռնկվել է։
Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են։










































