Մոլդովայի և Ուկրաինայի կողմից ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո Ռուսաստանը ստիպված է միջոցներ ձեռնարկել իր շուկաների պաշտպանության համար, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ երկրների տնտեսական հարաբերությունների վրա: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչին:
«ԵՄ ասոցիացիային միանալուց հետո սեփական շուկաների պաշտպանությունը մեզանից, բնականաբար, կպահանջի նորմալ միջոցների ձեռնարկում: Ահա և վերջ: Կարող են տուժել նաև բազմաթիվ համատեղ ծրագրեր»,- ասել է նա Մոսկվայում կայացած բրիֆինգի ժամանակ, հավելելով, որ նման համաձայնագրեր կնքելու իրավունքը նույնիսկ չի քննարկվում:
«Մենք ուղղակի զգուշացնում ենք այն միջոցների մասին, որոնք ստիպված կլինենք կիրառել»,- բացատրել է դիվանագետը:











































