ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կընդունի ԱՄՆ-ի պետական պարտքի վերին շեմի ժամանակավոր ավելացման հանրապետականների առաջարկը՝ հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնիին:
Քարնիի խոսքերով՝ Օբաման պատրաստ է նման քայլի գնալ առանց հավելյալ քաղաքական պայմանների:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հոկտեմբերի 10-ին հանդիպման ժամանակ հանրապետականները պետք է առաջարկեին Օբամային պետական պարտքի սահմանի բարձրացման ժամանակավոր նախագիծ:








































