Sunday, 05 07 2026
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Միասին կանենք առավելագույնը, որ ամուր հիմքերի վրա դրված Հայաստան փոխանցենք սերունդներին. Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Ուղերձում ասվում է. «Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:

Դարեր շարունակ պայքարելով աշխարհի քարտեզի վրա իր տեղն ունենալու, ազատ ապրելու իրավունքի համար, 26 տարի առաջ հայ ժողովուրդն, ի վերջո, իրականացրեց իր դարավոր երազանքը՝ վերականգնելով Հայոց անկախ պետականությունը:

Եվ այսօր աշխարհի քարտեզի վրա իր հաստատուն տեղը զբաղեցրած Հայաստանը, մենք բոլորս, լծված ենք մեր հայրենիքի զարգացման ու հզորացման պատասխանատու գործին։ Ու վստա՛հ եմ, որ մեր ամենօրյա քրտնաջան աշխատանքով, յուրաքանչյուրս իր տեղում՝ պատասխանատվության բարձր գիտակցումով ու անմնացորդ նվիրումով, կկերտե՛նք մրցունակ ու զորեղ Հայաստան՝ աշխարհի բոլոր հայերի սիրելի հանգրվան հանդիսացող մայրաքաղաք Երևանով:

Ես համոզվա՛ծ եմ, որ մենք միասին կանենք առավելագույնը, որպեսզի ամուր հիմքերի վրա դրված Հայաստան փոխանցենք գալիք սերունդներին՝ պատգամելով նրանց պահպանել և էլ ավելի հզորացնել մեր երկիրը:

Եվս մեկ անգամ շնորհավորելով տոնական այս օրվա առթիվ՝ մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն, անսպառ նվիրում, ամուր կամք և ստեղծագործ աշխատանք՝ ի փառս Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն հայ ժողովրդի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում