Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Ռաֆայել Վարանը, ով մոտ 5 ամիս առաջ ծնկի վիրահատություն էր տարել ու ընդամենը երկու շաբաթ առաջ վերադարձել շարք, նորից ցավեր է զգում վիրահատված ծնկի հատվածում:
20-ամյա ֆրանսիացին, ով հասցրել է խաղալ «Կոպենհագեն»-ի ու «Լևանտե»-ի դեմ խաղերում, անհարմարություններ է զգում ծնկում:
Հիմա խաղացողը գտնվում է Ֆրանսիայի հավաքականի ճամբարում ու շարունակում է պատրաստվել Ավստրալիայի ու Ֆինլանդիայի դեմ խաղերին:







































