2014թ. ամբողջ Դանիան կծածկի անվճար Wi-Fi գոտին, հայտնում է Copenhagen Post-ը:
«Այսօր մենք չենք կարող պատկերացնել քաղաքն առանց երկաթուղային ճանապարհի, արդեն մի քանի տարի շարունակ նույն բանը մարդիկ ասում են նաև Wi-Fi-ի մասին»,- ասել է Ֆրեդերիկսբերգի փոխքաղաքապետ Կատրին Լեստերը:
«Ընկերությունները նախկինում էլ են փորձել երկիրը անվճար ցանցով ապահովել, բայց այդ նախաձեռնությունը մերժվել է պետության կողմից, սակայն պարբերականը նշում է, որ մոտ ապագայում իրավիճակը կփոխվի դեպի լավը:
Երկրի բոլոր փրովայդերների մեկ երրորդից ավելին ուսումնասիրում են անվճար անլար ինտերնետ անցկացնելու հնարավորությունը:









































