Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ, անհայտ անձը կամ անձինք գիշերը Ստամբուլում հրկիզել են 29 ավտոմեքենա։ Ընդ որում՝ ավտոմեքենաների հրկիզման դեպքերը գրանցվել են Ստամբուլի միանգամից 8 թաղամասերում։
Նշվում է, որ մինչև հրշեջների դեպքի վայրեր հասնելը, կրակը զգալի վնաս է պատճառել ավտոմեքենաներին։
Տարվում է հետաքննություն։











































