Al Jazeera հեռուստաալիքը հայտարարել է առցանց հեռարձակում գործարկելու մտադրության մասին:Այս մասին ասվում է ընկերության մամլո հաղորդագրությունում՝ փոխանցում է Lenta.ru-ն:
Ինչպես նշվում է, ալիքը կկրի AJ+ անվանումը և կգտնվի plus.aljazeera.com հասցեում: AJ+ ալիքն իր աշխատանքը կսկսի առաջիկա ամիսներին:
Al Jazeera-ի ներկայացուցիչների խոսքով՝ համացանցային հեռուստատեսության գործարկումը թույլ կտա ներգրավել նոր, ավելի երիտասարդ լսարան, որը հակված է նորություններին ծանոթանալ առցանց ռեժիմով:







































