Wednesday, 10 06 2026
19:50
Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի
Ճշգրտումների արդյունքում ՔՊ-ի ձայները 49,8%-ից այս պահին դարձել են 49,9%. Ալեքսանյան
19:30
Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են
ԿԸՀ-ն պարզաբանում է ընտրողների ցուցակների հրապարակման կարգը
19:10
ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը
Ռուսական ընդդիմությունը վայր կդնի, թե կպահի մանդատները, որոշվում է Մոսկվայում, ոչ թե՝ Երևանում
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
ՌԴ-ն կորցրել է առավելությունը պատերազմում և կոլապսի առջև է. Երևանը պետք է պատրաստ լինի այդ սցենարին
Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո
Թալիբանին շնորհավորող Ռուսաստանից ակնկալիք պետք չէ ունենալ
18:10
Թրամփի ընտանիքը միլիարդներ է վաստակել կրիպտոարժույթից. Reuters-ի բացահայտումը
Հայաստանում Ռուսաստանի կրեատուրան քաղաքական ռեսուրս չէ նաև Ռուսաստանի համար
17:50
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան
17:30
Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին
Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետ
17:10
Ուկրաինան ստեղծում է Patriot համակարգի սեփական այլընտրանքը. The Telegraph
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ֆիդանը կմեկնի Մոսկվա
Սրանք մեկը մյուսից ունիկալ են. Արայիկ Հարությունյան
16:30
Բելֆաստում անկարգություններ են
Հակառակ մանիպուլյացիաներին՝ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ խոսնակ
Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
Երևանի հասարակական վայրերում շարունակվում է էլեկտրոնային թափոնների հավաքագրումը
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak
Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի մոտեցումը. Զախարովա
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը

Բոլոնիայի գործընթացում Հայաստան-Լեհաստան համագործակցությունը կլինի օրինակելի

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեհաստանի և Հայաստանի Բոլոնիայի գործընթացի համանախագահության ստանձնման շրջանակում նախատեսված միջոցառումների հետ կապված հարցեր: Նախարարը նշել է, որ համանախագահության ստանձնումը երկու երկրների համար հրաշալի հնարավորություն է եվրոպական բարձրագույն կրթական տարածքում Հայաստանի մասնակցությունն ընդգծելու համար:

«Բոլոնիայի գործընթացում համանախագահությունը նոր ինստիտուտ է, և Հայաստան-Լեհաստան համագործակցությունը կլինի օրինակելի: Բոլոնիայի քարտուղարությանը ներկայացրել ենք նախատեսվող 4 միջոցառումների մասին տեղեկատվություն, որոնք Եվրամիության գործընկերության շրջանակում հետաքրքրություն են առաջացրել: Հրավիրվել են Բոլոնիայի գործընթացին համագործակցող բոլոր երկրների կրթության նախարարները, այդ թվում՝ Ադրբեջանի և Թուրքիայի: Հրավիրվել է նաև Լեհաստանի կրթության նախարարը մասնակցելու Բոլոնիայի գործընթացի շրջանակում կազմակերպվող միջոցառումներից մեկին, հատկապես սեպտեմբերի 7-8-ը բարձրագույն կրթության ֆինանսավորմանը նվիրված միջազգային կոնֆերանսին: Կոնֆերանսին արձագանքել են նաև ՀԲ Վաշինգտոնի գրասենյակից, և 7-8 նախարարներ հաստատել են իրենց մասնակցությունը: Ցանկալի է զարգացնել շփումները նաև ուսանողների մակարդակով, մասնավորապես հրավիրում ենք մասնակցել հուլիսի 3-10-ը Ծաղկաձորում կազմակերպվելիք եվրոպական ուսանողության ամառային դպրոցին, որը «Արևելյան գործընկերության» կարևորագույն ծրագրերից է»,- նշել է նախարարը և ներկայացրել կրթության ոլորտում 2011-2015թթ. Հայաստան-Լեհաստան համագործակցության ծրագրի նախագիծը:

Անդրադառնալով հայկական գաղթօջախների հետ տարվող աշխատանքներին՝ նախարարը նշել է, որ ակնկալում է լեհական կողմի ակտիվ մասնակցությունը Լեհաստանում մեր հայրենակիցների կրթության իրավունքի կայացման և ինքնության պահպանման հարցում, ինչպես նաև հայկական կիրակնօրյա դպրոցներին ուսումնական գրականության տրամադրման, ուսուցիչների վերապատրաստման կազմակերպման հարցերում:

ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին ներկայացրել է Բոլոնիայի գործընթացի համանախագահության ստանձնման շրջանակում Լեհաստանի կողմից նախատեսված միջոցառումները և Աշոտյանին հրավիրել է մասնակցելու Վարշավայում կայանալիք խորհրդակցությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում