Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուները «Զվարթնոց» օդանավակայանում «ցիգաններ» վանկարկումներով են դիմավորել Բուլղարիայի հավաքականին՝ պատասխանելով առաջին խաղում բուլղարացիների բացականչություններին:
Բուլղարիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Բորիսլավ Միխայլովը հայտարարել է, որ ֆեդերացիան կարող է Հայաստանի դեմ բողոք ներկայացնել ՖԻՖԱ և ՈւԵՖԱ:
Հիշեցնենք, որ Հայաստան – Բուևլղարիա խաղը կկայանա վաղը՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:







































