Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Գյուլի շնորհավորական ուղերձը հրապարակվել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում:
Շնորհավորական ուղերձում Գյուլը հաջողություն է մաղթել իր ադրբեջանցի գործընկերոջը և հույս է հայտնել, որ խաղաղ և հանգիստ պայմաններում անցկացված ընտրությունների արդյունքներն օգուտ կբերեն ադրբեջանցի ժողովրդին:
Գյուլի խոսքերով՝ եղբայրության վրա հիմնված թուրք-ադրբեջանական հարաբերությունները իրենց համատեղ ջանքերի շնորհիվ հասել են կատարյալ մակարդակի:
Նախագահը համոզմունք է հայտնել, որ Ալիևը կշարունակի ձեռնարկել քայլեր, որոնք կընդլայնեն կողմերի միջև համագործակցությունը յուրաքանչյուր ոլորտում:









































