Կամբոջայում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի հետևանքով զոհվել է 104 մարդ՝ հայտնում է «Սինհուա» գործակալությունը: Ավելի վաղ հաղորդվում էր 83 զոհի մասին
«Վերջին տվյալներով՝ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 104 մարդ, ևս 1.5 մլն քաղաքացի 20 նահանգներում տուժել է աղետից»,- հայտնել է աղետի վերացման ազգային կոմիտեի ղեկավարի տեղակալը:
Հաղորդվում է, որ ջրի բարձրացումից տուժել է մոտ 120 հազար տուն, վնասվել են 250 հազար հա բրնձի դաշտեր, ջրածածկ է եղել մոտ 400 կմ ճանապարհ:







































