Wednesday, 15 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Հայաստանը զբոսավայր չէ, բիզնեսի շուկա չէ, վայ մեզ, եթե միայն այդպես մոտենանք Հայաստանին. Արամ Ա

Հայաստանի անկախության 25 տարիների փորձառության լույսի տակ հավաքական պատասխանատվությունը պետք է կյանքի կոչվի Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միջև դերերի հստակեցման, առաջնահերթությունները ճշտելու և գործակցությանը նոր որակ հաղորդելու ճանապարհով: «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի ընթացքում իր ելույթում այս մասին ասաց Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Ամենայն Հայոց կաթողիկոսը:

«Սա է մեր ազգը իր հայրենիքով և սփյուռքով դեպի պայծառ ապագա առաջնորդող միակ ապահով ճանապարհը: Այս գիտակցությամբ հարկավոր է համազգային մտածողության մշակույթ ստեղծել, հավաքական ուժերով ծրագրել և գործել: Այս տեսլականով հարկավոր է բացել նոր հորիզոններ ու քաջորեն դիմագրավել մեզ շրջապատող մարտահրավերներն ու տագնապները»,-  նշեց Արամ Ա կաթողիկոսը:

Նա շեշտեց, որ անհրաժեշտ է Հայաստան-Սփյուռք գործակցությունը դուրս բերել պատահական տնտեսական ներդրումների և զբոսաշրջային այցելությունների շրջագծից և այն դարձնել ազգային քաղաքականության հիմքերից մեկը: «Մեր ազգային գաղափարախոսության հենքն ու նպատակն ունենալով ամբողջական Հայաստանի տեսլականը՝ հզոր Հայաստանը, ամուր Արցախը և կազմակերպված Սփյուռքը պետք է դառնան մեր ազգային քաղաքականության ռազմավարական և մարտավարական ուղեցույցը: Ազգային այս գաղափարախոսությամբ ու տեսլականով ամրագրված ազգային քաղաքականությունը, անկասկած, իր շուրջը պետք է համախմբի մեր ազգի բոլոր զավակներին՝ միաժամանակ մղիչ ուժ դառնալով համահայկական մտածողության կազմավորման ու գործելակերպի զարգացման համար»,- ասաց նա:

Արամ Ա կաթողիկոսը նկատեց, որ շրջափակման ենթարկված Հայաստանը պատերազմի մնայուն վտանգի առջև է կանգնած: Նրա խոսքով՝ Հայաստանի անվտանգությունը համազգային առաջնահերթություն է, ինչն առաջին հերթին պահանջում է հայ ժողովրդի ամուր կապվածությունն իր հողին: «Հայրենիքը պետություն և տնտեսություն լինելուց առաջ նախ հող ու ժողովուրդ է: Հայրենիքի նկատմամբ հավատարմությունը վեր է ամեն տեսակ նկատառումներից: Հետևաբար անհրաժեշտ է արտագաղթը նվազեցնելու և Հայաստանի բնակչության թիվը մեծացնելու հստակ միջոցների կիրառումը»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում