Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Կարիմ Բենզեմայի կարծիքով` հարձակվողը պետք է աչքի ընկնի ոչ միայն խփած գոլերի քանակով: Ֆրանսիայի հավաքականի խաղացողը նշել է, որ խաղադաշտում իր գործողությունները բավականաչափ օգտակար են թիմին:
«Տարբեր ֆուտբոլիստներ կան, ովքեր գործում են 9 համարի գծում: Կան հարձակվողներ, ովքեր գոլեր չեն խփում, բայց օգտակար են լինում թիմին այլ առումներով: Ինքս այդպիսին եմ:
Մտածում եմ ոչ թե այն մասին, որ գոլեր խփեմ, այլ որ թիմս հաղթանակ տանի: Եթե այդքանի հետ մեկտեղ գոլեր էլ խփեմ, ավելի լավ կլինի: Սակայն հարձակվողին չի կարելի խնդրել կիսապաշտպանի աշխատանք կատարել»,- ասել է Բենզեման:





































