Թեհրանի ամենաերկար բուլվարը զարդարող հին ծառերն անհետանում են: Պատճառը վերակառուցման ծրագրերն ու նույնիսկ խանութի տեսանելիության հարցով մտահոգված առևտրականների գործողություններն են:
Ծառերը սկսել էին անհետանալ այս ամռանից: Դրանցից շատերը ավելի քան 60 տարեկան են: Ծառերը տնկվել են 1922-ին՝ Վալի Ասր փողոցի կառուցման ժամանակ: Քաղաքային ծառայությունների կողմից հատված ծառերի լուսանկարները միանգամից հայտնվել էին համացանցում, առաջացրել տեղացիների ու բնության պաշտպանների վրդովմունքը:
Փողոցը համարվում է ամենաերկարը Մերձավոր Արևելքում, ունի մոտ 18 կմ երկարություն: Թխկիների անհետացումը իշխանությունները բացատրել էին դրանց փտած լինելով, անցորդների համար առկա վտանգով: Չնայած իշխանությունները հայտնում են, որ հատվել են 10-ից քիչ ծառեր, ականատեսները հայտնում են ավելի քան 30 ծառի մասին: Վերակառուցման հետևանքով ծառերը զրկվել են ջրվելու հնարավորությունից, այդ իսկ պատճառով չորանում են: Շատ անցորդներ նշել են, որ հատվել են նաև կանաչ ծառեր: Ոմանք նույնիսկ հայտնել են, որ իշխանությունները վաճառում են փայտանյութը:
Լուսանկարները՝ The Guardian-ի








































