Newsru.com-ի փոխանցմամբ՝ Աբխազիայի արտգործնախարար Մաքսիմ Գվինջիան հայտարարել է, որ իրենք տիրապետում են Վանուատուի ու Աբխազիայի միջև կնքված համաձայնագրի օրինակներից մեկին.
«Մայիսի 23-ին երկու երկրները ստորագրել են միմյանց միջև դիվանագիտական հաստատությունների ու ոչ-անցագրային ռեժիմի հաստատման մասին հայտարարությունը»։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ում Վանուատուի դեսպան Դոնալդ Կալպոկասը հերքել էր իր երկրի կողմից Աբխազիայի ճանաչումը, ինչը ցուցադրվել է վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերությամբ։