Համաձայն նոր հետազոտության՝ մարդը լեզուներն ամենից լավ սովորում է 2-4 տարեկանում: Հենց այդ ընթացքում է ուղեղը ունակ առավելագույնս զարգացնել լեզվական հմտությունները: Միջավայրը ևս ուղեղի զարգացման վրա առավելագույնս ազդում է այդ ընթացքում, երբ դրվում են լեզուներին տիրապետելու հիմքերը: Այս մասին գրում է BBC-ն:
Ամերիկյան և բրիտանական նյարդաֆիզիոլոգները կարծում են, որ հիվանդությունները՝ կապված
ուղեղի զարգացման հետ, պետք է ախտորոշել և բուժել վաղ տարիքում:
Գիտնականները հետազոտել են նյարդաթելերի միելինի թաղանթը և պարզել, որ միելինի բաշխումն ավարտվում է 4 տարեկանում, այսինքն՝ ուղեղը զարգացման վաղ փուլերում ավելի ճկուն է: Դրանով է բացատրվում այն հանգամանքը, որ երկլեզու միջավայրում հայտնված երեխաները կարողանում են հավասարապես տիրապետել երկու լեզուներին: Այդ փուլում ուղեղն ավելի դինամիկ է:









































