Wednesday, 15 05 2024
Այսօր վերջին օրն է. «Հրապարակ»
Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում. «Հրապարակ»
Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա. «Ժողովուրդ»
Խորհրդարանի պաշարում կլինի՞. «Հրապարակ»
ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով. «Ժողովուրդ»
Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են. «Հրապարակ»
Բագրատ սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն. «Ժողովուրդ»
Ալիեւը դնում է հանցագործության հետքը վերացնելու հարց. Երեւանի խնդիրը
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ

Evocabank-ը նոր մշակույթ կներդնի Հայաստանի բանկային համակարգում

Արագ փոփոխվող աշխարհում տեխնոլոգիական զարգացումներին զուգընթաց Հայաստանում առաջինը գրանցված Պրոմեթեյ առևտրային բանկը փոխում է ռազմավարությունը և բիզնես մոդելը, նոր իրականություն բերում Հայաստանի բանկային համակարգ: Սեպտեմբերի 15–ին «Մերիդիան էքսպո» կենտրոնում տեղի ունեցավ Պրոմեթեյ Բանկի ռեբրենդինգի միջոցառումը, որի ընթացքում էլ հայտարարվեց բանկի ռազմավարության և բիզնես մոդելի փոփոխության մասին, ինչը հաճախորդների համար առավել կհեշտացնի բանկի ծառայություններից օգտվելու հնարավորություններն ու պայմանները:

Պրոմեթեյ Բանկի վարչության նախագահի տեղակալ Կարեն Եղիազարյանը լրագրողներին հայտնեց, որ ռեբրենդինգի արդյունքում փոխվելու է բանկի անունը, սակայն հավելեց, որ միայն անվան փոփոխությամբ չեն սահմանափակվելու, իսկ իրական փոփոխություններն ավելի խորքային են: «Մենք փոխում ենք նաև մեր ռազմավարությունը և բիզնես մոդելը: Առաջնահերթությունը տալու ենք mobile հավելվածով մեր ծառայությունների հասանելիությանը: Բոլորս զգում ենք, որ տեխնոլոգիաների զարգացումը բերում է մեր կյանքի փոփոխության: Օրվա զգալի մասը մենք անցկացնում ենք ինտերնետում: Մենք տեսնում ենք, որ մեր սպառողների վարքագիծը ևս փոխվել է, և կանխատեսում ենք, որ մոտ ապագայում մարդիկ նախընտրելու են բանկային ծառայություններից օգտվել հեռախոսով: Դրա համար մեր հաճախորդների համար ծառայությունները հասանելի ենք դարձնելու նաև հեռախոսի միջոցով: Ունենալու ենք բջջային հավելված, որը, ներբեռնելով հեռախոսի մեջ, մեր հաճախորդները հնարավորություն կունենան նաև հեռախոսի միջոցով օգտվել բանկի ծառայություններից»,- մանրամասնեց Կարեն Եղիազարյանը:

Պրոմեթեյ Բանկի մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Տաթևիկ Խաչատրյանը հայտնեց, որ ռեբրենդինգի արդյունքում բանկի անունը կլինի Evocabank: Նրա խոսքով՝ բանկի անունը և լոգոն ընտրվել են նոր գաղափարախոսությանը համապատասխան: «Evocabank անունը կապված է էվոլյուցիա բառի արմատից և նմանեցված է անգլերեն evoke բառին, որը նշանակում է արթնացնել: Evocabank-ը լինելու է արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ, որն առանձնանալու է նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ»,- ասաց Տաթևիկ Խաչատրյանը:

Նա հայտարարեց նաև բանկի կողմից առաջարկվող ակցիայի մասին, որը հնարավորություն է տալիս մեկնել անմոռանալի ուղևորության Դուբայ և այնտեղ ներկա լինել աշխարհահռչակ փոփ երգչուհի Ջենիֆեր Լոպեսի համերգին: «Ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ է կատարել ընդամենը երկու քայլ՝ հոկտեմբերի 1-31 ներառյալ ներբեռնել Evocatouch հավելվածը App Store-ից կամ Google Play-ից և դրա միջոցով ձեռք բերել Master card կամ Visa քարտ: Նոյեմբերի 1-ին ուղիղ եթերով հեռարձակվող վիճակահանության արդյունքում ընտրված 75 հաջողակները նոյեմբերի 16-ին հատուկ չվերթով կմեկնեն Դուբայ, կայցելեն հայտնի Miracle Garden, Burj Khalifa, կվայելեն հյուրասիրություն աշխարհի լավագույն Burj Al Arab Atlantis The Palm հյուրանոցներում, իսկ երեկոն կանցկացնեն հեքիաթային կրուիզ-նավի վրա՝ Dubai Marina-ում: Մասնակիցները ներկա կգտնվեն նաև Ջենիֆեր Լոպեսի համերգին՝ VIP տոմսերով: Յուրաքանչյուր ուղեգիր նախատեսված է երկու անձի համար»,- ընդգծեց Խաչատրյանը:

Պրոմեթեյ բանկի վարչության նախագահ Էմիլ Սողոմոնյանը նշեց, որ ռեբրենդինգի որոշումն ընդունվել է մի շարք ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքում, քննարկվել են բոլոր առավելությունները, հնարավորություններն ու մարտահրավերները: «Արդյունքում ընտրվել է զարգացման նոր ուղի և տեսլական՝ լինել ամենանորարար և առաջադեմ առևտրային բանկը Հայաստանի Հանրապետությունում»,- ասաց Սողոմոնյանը:

«Պրոմեթեյ» բանկի բաժնետեր Վազգեն Գևորկյանն էլ ընդգծեց, որ մոբայլ ծառայություններին անցնելը ժամանակի պահանջ է, քանի որ աշխարհը թվային է դառնում, ինչին պետք է պատրաստ լինել: «Evocabank-ի ստեղծմամբ մենք վերանայել ենք մեր ամբողջ ռազմավարությունը, գործելաոճը և բիզնես մոդելը: Ձգտելու ենք կոտրել ավանդական բենքինգի մասին կարծրատիպերը: Գործելու ենք mobile-first ձևաչափով. Յուրաքանչյուր նոր ծառայություն նախագծելիս՝ նախևառաջ հաշվի ենք առնելու դրա՝ հավելվածով օգտագործման հարմարավետությունը»,- մանրամասնեց Գևորկյանը՝ հավելելով, որ բանկի բջջային հավելվածը՝ EvocaTouch-ը ունենալու է մի շարք նոր ֆունկցիաներ, որոնցով առանձնանալու է Հայաստանում գործող բոլոր հավելվածներից:

Միջոցառման հյուրերը երեկոյի ընթացքում ականատես եղան նաև գեղեցիկ համերգային ծրագրի, որի գլխավոր դեմքը սիրված երգչուհի Իվետա Մուկուչյանն էր: Հրավիրվածներն  ականատես եղան նաև Evocabank-ի իմիջային արշավի հոլովակի պրեմիերային:  Evocabank-ը կսկսիգործել ս.թ. հոկտեմբերի 1-ից:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում