«Սկզբում, երբ Ուկրաինան մասնակցում էր ընդհանուր տնտեսական տարածքի ստեղծման բանակցություններին, շատերն էին ասում, որ դա Ուկրաինային կզրկի սուվերենությունից: Հետո նույն մարդիկ, ովքեր մեզ ասում էին սուվերենության մասին, հանկարծ որոշեցին ամբողջ սուվերենությանը տալ Բրյուսելին: Այսինքն՝ դա խոսում է նման հայտարարությունների սնանկության մասին: Սովորաբար մեր հասցեին քննադատությամբ են հանդես գալիս այն մարդիկ, ովքեր ցանկանում են այս կամ այն երկրին քարշ տալ Եվրամիության և ՆԱՏՕ-ի տիրապետության տակ»,- «Աոավոտին» տված բացառիկ հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը՝ հակադարձելով այն բոլոր խոսակցություններին, որ Մաքսային միությանն անդամակցելով՝ երկրները կորցնում են իրենց անկախությունը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում:









































