Mozilla ընկերությունը թողարկել է Firefox OS 1.1-ը՝ Firefox OS-ի խոշոր թարմացումը: Համակարգը թողարկվել է 2013-ին:
Թարմացումը բարելավում է համակարգի արագությունը և ավելացնում է նրանում նոր լեզուների աջակցությունը: Այս մասին հաղորդվում է Mozilla-ի բլոգում: Այն ունի նաև մի շարք գործառույթներ, որոնք բացակայում էին Firefox OS-ում:
Firefox OS-ը ոչ թանկարժեք սմարթֆոնների օպերացիոն համակարգ է: Դրա հիման վրա են աշխատում ZTE Open և Alcatel One Touch Fire սարքերը, որոնք արժեն ամենաքիչը 150 դոլար:









































