Բրիտանացի պատմաբանը պնդում է, որ գտնված 600-ամյա քարտեզի կրկնօրինակը կարող է ապացուցել, որ Ամերիկան հայտնագործել է ոչ թե Քրիստափոր Կոլումբոսը, այլ չինացիները:
Այս մասին գրում է Mail Online-ը` վկայակոչելով պատմաբան Գևին Մենզիսի «Ով է բացահայտել Ամերիկան» գիրքը:
Փաստաթուղթն (18-րդ դար) իբր թե այն քարտեզի կրկնօրինակն է, որը 1418-ին գծել է չինացի ծովակալ Չժեն Հեն: Քարտեզի վրա երևում են Նոր Աշխարհի ուրվագծերը: Փաստաթուղթն ապացուցում է, որ չինացի ծովայիններն Արևմտյան կիսագնդում Կոլումբոսից 7 տասնամյակ ավելի վաղ են եղել:
Նա կարծում է, որ իր ծովային ճանապարհորդության ընթացքում Կոլումբոսն օգտագործել է վերոնշյալ քարտեզը:









































