«Արաբական գարնան» պատճառով կրած վնասները գերազանցել են 800 մլրդ դոլարը: Այս մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով բրիտանական HSBC բանկին:
Մասնավորապես` վերլուծաբանները գնահատել են Թունիսի, Լիբիայի, Եգիպտոսի, Եմենի, Սիրիայի, Բահրեյնի և Հորդանանի կրած վնասները` 2011-ի ձմռանից ի վեր: Հենց այս ժամանակ են սկսվել «Արաբական գարուն» անունը ստացած իրադարձությունները:
Փորձագետները գնահատել են ոչ միայն անմիջական տնտեսական վնասը, այլև ներդրման նվազեցման և տվյալ երկրներում տնտեսական դանդաղ աճի պատճառով անուղղակի վնասները:







































