Հռոմի «Լացիո»-ն պաշտոնապես հայտարարել է կիսապաշտպան Անտոնիո Կանդրևայի հետ նոր պայմանագրի կնքման մասին:
26-ամյա խաղացողի հետ նոր պայմանագրի ժամկետը ավարտվելու է 5 տարի անց:
Հիշեցնենք, որ Կանդրևան «Լացիո» է տեղափոխվել 2012 թվականին: Ա Սերիայի ընթացիկ խաղարկությունում նա հասցրել է դառնալ երեք գոլի հեղինակ:









































