Ճապոնական 3 ընկերությունների դեմ դատական հայց է ներկայացվել Մայքլ Ջեքսոնի անունն ու նկարն օգտագործելու համար, հայտնում է The Japan Daily Press-ը:
Հայցը ներկայացվել է Տոկիոյի շրջանային դատարան: Ընկերություններն իրացնում են իրենց արտադրանքն ինտերնետ-խանութների միջոցով: Ընդ որում՝ նրանք նշում են, որ ունեն երգչի նկարն ու անունն ամբողջ Ասիայում օգտագործելու անհրաժեշտ իրավունքներ:
Ջեքսոնի ժառանգները ցանկանում են ոչ թե փոխհատուցում ստանալ, այլ պահանջում են դադարեցնել ընկերությունների գործունեությունը:
Ընկերությունների ներկայացուցիչները չեն մեկնաբանում իրավիճակը:









































