«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Խավիեր Հերնանդեսը, ով այս տարի մեկնարկային կազմում տեղ չի գտնում` զիջելով Վան Պերսիին ու Ռունիին, խոսել է իր հետագա պլանների մասին:
«Ես երջանիկ եմ այստեղ արդեն 4 տարի շարունակ ու, ինչպես միշտ ասել եմ, ամեն ինչից գոհ եմ Մանչեսթերում: Ուրախ եմ, որ հանդես եմ գալիս «Յունայթեդ»-ի պես թիմում:
Հիմա աշխատում եմ, որ կարողանամ տեղ գտնել թիմի մեկնարկային կազմում: Վստահ եմ, որ դա իմ ուժերի սահմաններում է»,- նշել է Չիչարիտոն:






































