Տեսողությունից 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող աշխատանք փնտրող չզբաղված անձինք կստնան համակարգիչ և անհրաժեշտության դեպքում համակարգչային ուսուցում: Դա կատարվելու է աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների մասնագիտական ուսուցման կազմակերպման ծրագրով: Միջոցները հատկացվելու են 2013 թվականի պետական բյուջեից «Արև» համակարգին հատկացված ֆինանսական միջոցների հաշվին:
Խնդիրն այն էր, որ «Արև» ծրագրով դեռևս հստակ սահմանված չէին ծրագրի շահառուների շրջանակը, ծրագրում ներգրավման առաջնահերթությունները և ծրագրի իրականացման վերջնանպատակը: Հարցը ներառված է կառավարության հոկտեմբերի 10-ի նիստի օրակարգում:







































