«Բավարիա»-ի տնօրենների խորհրդի ներկայացուցիչ Կարլ-Հայնց Ռումենիգեն հայտարարել է, որ ակումբի եկամուտները վերջին ֆինանսական տարում կկազմեն ռեկորդային 400 մլն եվրո:
Նախորդ ռեկորդը հաստատվել էր նախորդ տարի, երբ մյունխենյան ակումբը գրանցեց 332,2 մլն եվրո եկամուտ:
Հարկ է նշել, որ միայն ատրիբուտիկայի վաճառքի շնորհիվ ակումբը վաստակում է 85 մլն եվրո: Մեկ տարվա ընթացքում ակումբը կարողացել է վաճառել ավելի քան 1 մլն մարզաշապիկ:
Ինչպես նշել է Ռումենիգեն, եկամուտների ավելացմանը մեծապես նպաստել է «Ոսկե հեթ-տրիկ»-ը, որ ակումբը գրանցեց նախորդ մրցաշրջանում:









































