Ռուսական Маяк ռադիոկայանի հաղորդմամբ՝ երեկ Ռուսաստանի ֆուտբոլային միության ներկայացուցիչները ուշացումով են դիմավորել Հայաստանի հավաքականին: Բացի այդ, մեր հավաքականի տղաները ստիպված են եղել կիսաքանդ ավտոբուսով հասնել հյուրանոց:
Ի՞նչ է այս ամենը նշանակում: Կատարյալ արհամարհա՞նք, թե՞ հատուկ մարտավարություն. ճնշումը սկսում են հենց սկզբից: Համաձայնեք, որ այս ամենը չէր կարող պարզապես պատահականություն լինել:
Իսկ ու՞ր է հայկական կողմի պատասխանը, այն կողմի, որ Երևանում «բարեկամություն» էր բեմադրում: Հուսով ենք, որ այս միջադեպը չի ազդի մեր տղաների վրա, սակայն «բարեկամություն» վանկարկող ստրկամիտներին սա դեռ քիչ է: Հիմա կարելի է մտածել, որ նույն ռադիոկայանի եթերում նրանք արդեն ներողություն են խնդրել: Իսկ ո՞վ է խնդրել: Բնականաբար ՌՖՄ առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը, ով այդ «բարեկամության» առանցքային միջնորդներից մեկն է: