Sunday, 16 06 2024
Ալիևը չի գնա բախման՝ զգուշանալով ԱՄՆ-ից. իմիտացիա է ստեղծում
Խցային անբավարար պայմաններ՝ Շենգավիթի, Կենտրոնի և Ավանի նստավայրերում․ ՄԻՊ մշտադիտարկումը
«Մի բան անենք, մի բան լինի» տրամաբանությամբ գործեցին. կամ պիտի բախումների գնային, կամ՝ տուն
Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթեւեկելի է
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավոր նպատակը արյուն թափելն էր
Ճանապարհի երթեւեկությունը միակողմանի բացվել է
Ռեիսիի մահն «Ալիեւին ազատե՞լ է»
Վերամշակվող թափոնների տեսակավորման գործընթացն ընդլայնվում է
Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում տեղի է ունեցել քարաթափում
Ռոստովի մեկուսարանում բանտարկյալները պատանդ են վերցրել քննչականի աշխատակիցներին
Տարվա երեք եղանակ, ժամանակի նույն պահին․ Սուրենյանը նկար է հրապարակել
Հրդեհ Գետամեջ գյուղում
Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվում է
Վարչապետը ծանոթացել է Կապանի թիվ 9 մանկապարտեզի շենքի վերակառուցման աշխատանքներին
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման աշխատանքներ․ վարչապետ
ՀՀ ԶՈՒ-ն չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
11:15
Գերմանիան ռազմական օգնության նոր փաթեթ է տրամադրել Ուկրաինային
11:00
Գերմանիայում ռեկորդային 35 տոննա կոկաին են առգրավել
10:45
Չինաստանը Վրաստանում նոր թունել կկառուցի
Պատերազմի գործը վստահվել է միայն գեներալներին. ինչու՞
10:24
Եվրահանձնաժողովը մաքսատուրքեր կսահմանի Չինաստանից էլեկտրական մեքենաների ներկրման համար
Գալստանյանը մի նպատակ ուներ՝ անել այն, ինչ չհաջողվեց 2020-ի նոյեմբերի 9-ին՝ հեղաշրջում
10:09
Օդի աղտոտվածությունը 135 միլիոն մարդու վաղաժամ մահվան պատճառ է դարձել. գիտնականներ
Ալիևը շեշտը դրել է շանտաժի վրա. չպետք է լեգիտիմացնել նրա պահանջները, որոնց նպատակը ՀՀ-ն զրոյացնելն է
09:45
Աշխարհում տարեկան 19 միլիոն մարդ է մահանում չորս տեսակի արտադրանքից
09:30
«Տանը մենակ» ֆիլմի տունը 5,25 մլն դոլարով գնորդ է գտել
Ղրղզստանում ուրանի հանքեր կբացեն
Հայկական խաչմերուկը պետք է զուգորդվի հայկական ողնաշարով

ՀՀԿ-ական «Ծիտը» գումարների յուրացման գործով 2007-ին դատապարտվել է. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի ավագանու նիստի ժամանակ իր ոչ պարկեշտ վարքով աչքի ընկած, ավագանու «Հանրապետական» խմբակցության անդամ Արմեն Սահակյանը ոչ միայն հետախուզվել է գումարների յուրացման աղմկահարույց գործով, այլ նաև դատապարտվել:

Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ «Ծիտ» մականունով Արմեն Սահակյանը 2007 թվականին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավճռով դատապարտվել է ՀՀ «Քրեական օրենսգրքի» 38-308 հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը կատարելու համար: Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մաս սահմանում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Արմեն Սահակյանը ևս 11 այլ անձի մասնակցությամբ իրականացրել է մոտ 1.5 միլիարդ դրամի յուրացում:

Դատական տեղեկատվական համակարգում Արմեն Սահակյանի դատվածության վերաբերյալ տեղեկություն չկա, քանի որ «datalex» կայքում հասանելի են միայն 2008 թվականից հետո կայացված դատական վճիռները: Դատական դեպարտամենտից մեզ հայտնեցին, որ մեզ անհրաժեշտ տեղեկատվությունը կարող ենք ստանալ դիմելով գործը քննած դատարան:

Արմեն Սահակյանը դատապարտվելու ժամանակահատվածը նրա պաշտոնական կենսագրությունում, բնականաբար, չէր կարող լինել: Երևանի քաղաքապետարանի կայքում տեղադրված կենսագրականում Արմեն Սահակյանի գործունեության 2006-2008 թվականների ժամանակահատվածը դատարկ է: 1996-2000թթ. նա եղել է «Լևոն Աբրահամյան» ՍՊԸ-ի ավագ տնտեսագետը, իսկ 2000-2006թթ.` նույն ՍՊԸ-ի տնօրեն, իսկ 2008 թվականից եղել է 2008թ. փետրվարից մինչև 2008թ. հուլիս ամիսը եղել է տնօրենի օգնական «ՀայՌուսգազարդ»-ում:

Երևանի ավագանու Հանրապետական խմբակցության անդամ Արմեն Սահակյանը անհարգալից տոնով էր խոսել «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի հետ: Վերջինիս դիմել էր «Անո», «պարոն Բախշյան»-ով: Այդ ամենից հետո վիճաբանություն էր տեղի ունեցել «Հանրապետական» և «Ելք» խմբակցության անդամների միջև»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում