Ստեղծվել է թեյնիկ, որը թույլ կտա եռացնել ջուրը Wi-Fi-ի օգնությամբ՝ գրում է The Daily Telegraph-ը: Ինչպես նշում է թերթը, iKettle-ի շնորհիվ այլևս ստիպված չեք լինի խոհանոց գնալ թեյնիկը միացնելու համար: Սարքը հնարավոր է աշխատեցնել սմարթֆոնի միջոցով բնակարանի ցանկացած կետից:
Առաջարկվում են ջերմաստիճանային մի քան ռեժիմներ՝ կանաչ թեյի համար 80 աստիճանից մինչև սուրճի համար անհրաժեշտ 95 աստիճանը:
Բացի այդ, iKettle-ը օգտատիրոջ սմարթֆոնին հաղորդագրություն կուղարկի հարցով՝ պատրա՞ստ է նա թեյ խմել, թե՞ պետք է որոշ ժամանակ ջուրը տաք պահել:
«Խելացի» թեյնիկի վաճառքը կսկսվի նոյեմբերի վերջին: iKettle-ը կարժենա 99.99 ֆունտ:












































