Իտալիայի ազգային հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելլին բաց է թողել առավոտյան մարզումը: Այդ մասին տեղեկացնում է Sky Italia-ն:
Նշվում է, որ «Միլան»-ի հարձակվողը վնասվածք է ստացել: Բուժզննումից հետո հայտնի է դարձել, որ Մարիոն վնասել է ծունկը:
Այսպիսով՝ Բալոտելին կարող է բաց թողնել «Մունդիալ-2014»-ի ընտրական փուլի վերջին 2 տուրերի շրջանակներում կայանալիք Դանիայի և Հայաստանի ազգային հավաքականների դեմ մրցավեճերը:
Այսօր հարձակվողը լրացուցիչ բուժզննում կանցնի:







































