Քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակն այս տարի շնորհվել է գիտնականներ Մարտին Կարպլյուսին, Մայքլ Լևիտին և Արի Ուորշելին բարդ քիմիական համակարգերի մոդելների զարգացման համար: Այս մասին այսօր Ստոկհոլմում հայտարարել է Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան, հայտնում է RIA Novosti-ն:
Նոբելյան մրցանակակիրները դրել են հզոր համակարգչային ծրագրերի հիմքերը, որոնք կիրառվում են քիմիական գործընթացները հասնակալու ու կանխագուշակելու համար, ասվում է Նոբելյան կոմիտեի մամլո հաղորդագրությունում:
Կարպլյուսի, Լևիտի և Ուորշելի աշխատանքները, որոնցում օգտագործվել են քվանտային քիմիայի մոտեցումները, կարևոր են՝ հասկանալու կենդանի բջիջներում մոլեկուլների կառույցները ու գործառույթները, ինչպես նաև անգնահատելի են նոր դեղամիջոցների ստացման գործում:
Մրցանակակիրների պարգևատրման արարողությունը տեղի կունենա Ստոկհոլմում դեկտեմբերի 10-ին:







































