Մյունխենի «Բավարիա»-ի ղեկավարությունն ու մարզչական շտաբը մտադիր են նոր պայմանագիր առաջարկել կիսապաշտպան Դավիդ Ալաբային:
Ավստրիայի հավաքականի ֆուտբոլիստի` մյունխենյան ակումբի հետ գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2015 թվականը: Տեղեկությունների համաձայն` ակումբի ղեկավարներն արդեն հանդիպել են ֆուտբոլիստի հոր և գործակալի` Գեորգ Ալաբայի հետ: Կիսապաշտպանին նոր` մինչև 2016 թվականը ժամկետով պայմանագիր է առաջարկվում և 6 մլն եվրո աշխատավարձ:
Ընթացիկ մրցաշրջանում Ալաբան 7 հանդիպում է անցկացրել ազգային առաջնությունում և մեկ գոլի հեղինակ դարձել:






































