Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերն այն կարծիքին չէ, թե Իռլանդիայի ընտրանու դեմ խաղը հեշտ ընթացք կունենա ազգային թիմի համար:
Հիշեցնենք` աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Յոահիմ Լյովի սաները հանդիպում ունեն Իռլանդիայի ընտրանու դեմ:
«Իռլանդիայի ընտրանին իր առավելություններն ունի: Թիմի կազմում հանդես են գալիս ֆուտբոլիստներ, ովքեր ջանք չեն խնայում և պատրաստ են ցանկացած քայլի` պաշտպանելով իրենց երկրի պատիվը: Բնականաբար, նրանք հզոր չեն, ինչպես Արգենտինայի կամ Իսպանիայի հավաքականները, սակայն իռլանդացիները պայքարում են մինչև վերջ»,- ասել է Շվայնշտայգերը:







































