Երգչուհի Մայլի Սայրուսը ցուցադրել է գեղեցիկ կազմվածքը` զարդարելով Fashion Magazine ամսագրի շապիկը:
Պարբերականի հետ հարցազրույցում նա ասել է. «Ես զգում եմ, որ պետք է մրցակցեմ այլ կատարողների հետ, քանի որ փոփ-ինդուստրիան նման է գրասենյակի` բոլորը ցանկանում են ղեկավարել: Ուստի այն իրերը, որոնք ես կրում եմ, պետք է կատարյալ լինեն, որպեսզի մյուս աղջիկները չկարողանան ինձ գերազանցել»:
Երգչուհին ասել է նաև, որ գիտի, թե ինչ են ցանկանում լսել իր երկրպագուները և հենց նրանց համար է ստեղծում իր երաժշտությունը:
Իսկ Hunger պարբերականի հետ իր հարցազրույցում Մայլին ասել է, որ ստեղծագործելու մեծ էներգիա ունի, նոր երգեր է գրում և ցանկանում է, որ իր երկրպագուներն իմանան դրանք:
Իր 21-րդ տարեդարձին նա ցանկանում է մի որևէ հաճելի տեղ մեկնել:





































