Լոնդոնի «Արսենալ»-ի և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջեք Ուիլշիրը պատրաստվում է հաղթանակ տանել` աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլում կայանալիք Չերնոգորիայի և Լեհաստանի ընտրանիների դեմ խաղերում: Հիշեցնենք` անգլիացիները ներկայումս առաջատար են խմբում:
«Չեմ զարմանում, որ ընտրական փուլում այդքան լարված պայքար է ընթանում: Միջազգային ասպերեզում շատ մեծ է մրցակցությունը: Ծանոթ եմ Լեհաստանի հավաքականի որոշ ֆուտբոլիստների հետ: Նրանք չեն պատրաստվում հանձնվել: Նույնպես նաև չերնոգորիացիները:
Այնպես որ, մենք պետք է ուշադիր խաղանք: Լուրջ ճնշում կգործադրվի: Մեր թիմն անգամ չի մտածում պարտության մասին»,- նշել է Ուիլշիրը:









































