Իսպանական AS պարբերականի փոխանցմամբ` Մադրիդի «Ռեալ»-ի պարտքերը շարունակում են աճել:
Ավելի վաղ տարածվել էր տեղեկատվություն, որ ընդհանուր պարտքը կազմում է 90 մլն եվրո, բայց պարբերականին հայտնի է դարձել, որ ակումբը վերոգրյալ գումարը պարտք է միայն տարբեր բանկերի:
Իսկ ընդհանուր պարտքը հասնում է 500 մլն եվրոյի (բիզնես-գործընկերների, ակումբի աշխատակիցների, տարբեր բանկերի և ֆուտբոլիստիների պարտքերը միասին):
Բացի այդ, ակումբի ղեկավարությունը նախատեսում է վերակառուցել «Սանտիագո Բեռնաբեո» մարզադաշտը: Նախագծի արժեքը կազմում է 400 մլն եվրո:
Հիշեցնենք, որ 2013թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբը մոտ 100 մլն եվրո վճարեց «Տոտենհեմ»-ին` Գարեթ բեյլի տրանսֆերի դիմաց:






































