Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Զինվորը կրակել է սեփական որովայնին` զինծառայությունից ազատվելու համար

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Եղեգնաձորի նստավայրում Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ ընթանում է Հենրիկ Կարապետյանի գործի դատավարությունը:

Ըստ մեղադրանքի՝ ժամկետային զինծառայող, շարքային Կարապետյանը զինվորական պարտականությունները կրելուց վերջնականապես ազատվելու նպատակով անդամախեղել է իրեն:
2011 թվականի հուլիսի 31-ին, ժամը 8-ն անց 50-ի սահմաններում գտնվելով դիտակետում՝ նա իրեն ամրակցված ինքնաձիգով դիտավորությամբ ինքն իր վրա կրակել ու իր առողջությանը պատճառել է ծանր վնաս՝ որովայնի ու ողնաշարի գնդակային թափանցող միջանցիկ վիրավորման ձևով:

ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը 2011 թվականի հոկտեմբերի 19-ին Կարապետյանին ոչ պիտանի է ճանաչել խաղաղ ժամանակ ու զորացրել պահեստազոր:

Առաջադրված մեղադրանքն այսքանով չի սահմանափակվում: 2011 թվականի օգոստոսի 2-ի հարցաքննության ժամանակ տեղեկանալով, որ համածառայող և դեպքի պահին իր հետ դիտակետում մարտական ծառայություն կատարած Դ. Հարությունյանը ցուցմունք է տվել, թե Կարապետյանը մտքեր է արտահայտել ծառայությունից ազատվելու վերաբերյալ, վերջինս 2011 թվականի սեպտեմբերի 26-ից սկսել է ցուցմունք տալ, թե Հարությունյանն է իրեն հրազենային վնասվածք պատճառել՝ իր ինքնաձիգից կատարած կրակոցի արդյունքում, որ Հարությունյանն այդ կրակոցն արձակել է իրեն կյանքից զրկելու դիտավորությամբ:

Նախաքննական մարմինը եկել է եզրակացության, որ Կարապետյանը կատարել է սուտ մատնություն, Հարությունյանին մեղադրել է ծանր հանցագործության կատարման համար՝ գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է: Նա այդ տեղեկությունը տվել է քննչական փորձարարության ժամանակ, ապա գրավոր հաղորդման մեջ:

Նախաքննական մարմինը Հենրիկ Կարապետյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 363 հոդվածի 2-րդ մասով և 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Գործն ընդհանուր իրավասության դատարանում դատական քննության է նշանակվել 2012 թվականի հոկտեմբերի 18-ին:

Դատաքննության ավարտից, դատական վիճաբանություններից ու ամբաստանյալի վերջին խոսքը լսելուց հետո դատարանը խորհրդակցական սենյակ է մտել դատավճիռ կայացնելու, սակայն 2013 թվականի փետրվարի 28-ին, խորհրդակցական սենյակից դուրս գալով, որոշում է կայացրել դատաքննությունը վերսկսելու մասին:

Դատարանը փաստել է, որ ամբաստանյալին մեղսագրվող արարքի հիմքում որպես ապացույց դրված համալիր փորձաքննության եզրակացությունը բավականաչափ պարզ և լրիվ չէ, պետք է նշանակել լրացուցիչ համալիր փորձաքննություն:

Դատարանը որոշել է անպայման հարցաքննել վկա Դ. Հարությունյանին, ինչպես նաև կատարել դեպքի վայրի զննություն՝ նախաքննության ժամանակ կատարված զննության արձանագրության լոկ հետազոտումը բավարար չհամարելով դեպքի վայրի մասին պատկերացում կազմելու համար:

2013 թվականի մարտի 20-ին դատարանը որոշում է կայացրել լրացուցիչ դատաբժշկական, դատաձգաբանական համալիր փորձաքննություն նշանակելու մասին:

Դատարանն արձանագրել է, որ նախաքննության ժամանակ կատարվել է քննչական փորձարարություն Հենրիկ Կարապետյանի և Դ. Հարությունյանի մասնակցությամբ:

Կարապետյանը նկարագրել է Հարությունյանի կողմից իրեն հրազենային վնասվածք պատճառելու հանգամանքները, սակայն գործի համար նշանակություն ունեցող տվյալները ստուգելու և ճշտելու նպատակով փորձերի և այլ հետազոտական գործողությունների կատարման մասին որևէ փաստ չի արձանագրվել:

Բացի դրանից, փորձարարության ժամանակ փորձեր ու հետազոտություններ չեն կատարվել Հ. Կարապետյանի կողմից նշված պայմաններում ինքն իրեն հրազենային վնասվածք պատճառելու հանգամանքը ստուգելու համար:

Նախորդ համալիր փորձաքննության եզրակացությամբ՝ Հ. Կարապետյանի հրազենային վնասվածքի առաջացումը հնարավոր է ինչպես իր, այնպես էլ այլ անձի կողմից կատարված կրակոցի հետևանքով:

Բայց թե ինչ արդյունքների հիման վրա է հանձնաժողովն այդպիսի հետևության հանգել, նշված չէ: Նշված չէ նաև, թե Կարապետյանը հնարավոր ի՞նչ դիրքում գտնվելու պայմաններում կարող էր ինքն իրեն վնասվածք պատճառել:

Գործով դատաքննությունը վերսկսվել է 2013 թվականի ապրիլի 19-ին:

Փաստորեն, նախաքննական եզրահանգումները դատաքննության ժամանակ կասկածներ են առաջացրել: Եթե Աստված չանի՝ Կարապետյանը զոհվեր կրակոցից, կատարվածը միգուցե բնորոշվեր որպես ինքնասպանություն, և զինվորն էլ այլևս չէր լինի, որ ներկայացնի դեպքի բոլորովին այլ վարկած:

Ծառայությունից խուսափելու համար անդամախեղում կատարողը, ստացվում է, կրակել է իր կենսական կարևոր մարմնամասին՝ որովայնին: Նա, առնվազն, պետք է թքած ունենար իր կյանքի վրա կամ բժշկական գիտելիքներ ունենար՝ լիովին վստահ լինելու համար, որ կրակում է ոչ թե ինքնասպանության, այլ ծառայությունից ազատվելու, այսինքն, իր վիճակը, իբր թե, թեթևացնելու համար:

Ծառայությունից խուսափողի ու ինքնասպանություն գործողի հոգեբանությունն ու գործողությունները լիովին տարբեր են, մինչդեռ այս դեպքում դժվար է հստակ ասել, թե ինքն իր որովայնին կրակած, սեփական կենսական կարևոր օրգաններն ու ողնաշարը վնասած զինվորն այդ ի՞նչ նպատակ էր հետապնդել նման կրակոցով:

Եվ այսպես, ո՞վ է կրակել շարքային Հենրիկ Կարապետյանի որովայնին: Հիմնավո՞ր է նախաքննության պատասխանն այս հարցին: Եվ ի՞նչ պատասխան է տրվելու դատական ակտի մեջ: Շուտով կլրանա այս գործի դատական քննության մեկ տարին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում