Friday, 12 06 2026
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է

«Հրապարակ». Հանգուցալուծումը պետք է լինի ներկայիս իշխանության հեռանալը

«Հրապարակ»-ը փորձել է ճշտել հասարակության կարծիքը ՀԱԿ-ի պատվիրակության կազմի, իշխանություն–ընդդիմություն երկխոսության, դրանից ունեցած ակնկալիքների մասին: Գրականագետ Դավիթ Գասպարյանը թերթի հետ զրույցում ասել է.

«Այդ երկխոսությանը միանգամայն դրական եմ վերաբերվում: Այսպիսի հարաբերություն հնարավոր է միայն կիրթ հասարակության մեջ. ոչ թե իրար ուտեն, իրար ոտքերի տակ սղոցեն, այլ իրար հետ խոսեն, իրար ուժ տան՝ երկիրը ծանր կացությունից փրկելու համար: Դժվարանում եմ սպասելիքների մասին խոսել այն առումով, որ պահանջները պետք է հստակ լինեն: Մենք տնտեսական, բարոյական, հոգեբանական խայտառակ անկման մեջ ենք, այս մահացու արտագաղթը, աղանդների ծաղկումը, ազգային արժեքների ոչնչացումը մարդ է սպանում: Կուզենայի, որ այդ երկխոսությունն ընթանար Հայաստանի անվտանգության շուրջ, Հայաստանում բարոյական միջավայրը կարգավորելու, տնտեսություն ստեղծելու շուրջ:

Չկա ոչինչ, տնտեսությունը կատարյալ զրոյի վրա է, ո՞վ է մտածում կամաց-կամաց գործարկելու մասին: Երկիրը ծանր կացության մեջ է, պետք է փրկել: Այն, ինչ երկու տասնամյակների ընթացքում կատարվեց և կատարվում է Հայաստանում, մեր վերջն է: Մինչև երկրի տնտեսությունը ոտքի չկանգնի, մինչև ճշմարիտ արժեքները չգնահատվեն, մինչև մենք չկարողանանք հպարտ և ուղիղ իրար աչքերի մեջ նայել, կշարունակենք այդպես թալանվել, քանդվել, ավերվել և կորցնել ամենակարևորը՝ մարդը»:

Նույն խնդրով անհանգստացած ԵՊՀ դասախոսներից մեկը, ով չի ցանկացել ներկայանալ, թերթին հայտնել է. «Բանակցությունների գործընթացը պետք է տանի Հայաստանի աղբազերծմանը, մաքրմանը: Թե որքանով դա կստացվի, չեմ կարող ասել, բայց հանգուցալուծումը պետք է լինի ներկայիս իշխանության հեռանալը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում