Հռոմի դատարանը հոկտեմբերի 7-ին իտալացի պրոդյոսեր և նախկին սենատոր Վիտորիո Չեկի Գորիին դատապարտել է 7 տարվա ազատազրկման: Այս մասին հաղորդում է L’Unita-ն:
71 տարեկան Չեկի Գորիին մեղավոր են ճանաչել 2006 թ.-ին Finmavi կինոընկերությունը սնանկացնելու, ինչպես նաև այդ ընկերության ավելի քան 600 մլն եվրոյի գումարները յուրացնելու համար:
Նրա հետ միասին 5.5 տարվա ազատազրկման է դատապարտվել Լուիջի Բարոնեն, ով երկար տարիներ եղել է գործարարի օգնականը:
Բացի այդ, բռնագրավվել է Չեկի Գորիի՝ մի քանի խոշոր կինոընկերությունների ունեցվածքը, այդ թվում անշարժ գույքը և բաժնետոմսերի փաթեթը: Նրան նաև զրկել են պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:











































