Այս տարվա առաջին ինը ամիսների ընթացքում Հայաստանում գնաճը կազմել է 5,6 տոկոս, իսկ 2010թ. համեմատ՝ 16.2 տոկոս: Պարենային ապրանքների գները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 6 տոկոս, իսկ ոչ պարենային ապրանքների գները` 4,9 տոկոս: Բարձրացել են նաև ծառայությունների մատուցման սակագները` 5,1 տոկոս: Այս իրավիճակն ուշագրավ է Սերժ Սարգսյանի ելույթների ֆոնին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հիշո՞ւմ եք, երբ այս տարվա մայիսի 8-ին՝ ՀՀ կառավարության ձևավորումից հետո, հրավիրվեց անդրանիկ նիստը, Ս. Սարգսյանը հայտարարեց. «Այսուհետ մենք ձեր գործունեությունից ակնկալելու ենք որակական ցուցանիշներ, կառավարության գործունեության արդյունավետության և սոցիալական խնդիրների լուծման կոնկրետ ցուցիչներ… չափելին մարդկանց կոնկրետ սոցիալական խնդիրների լուծումն է»: Այնինչ այս ընթացքում ոչ միայն որևէ խնդիր չի լուծվել, այլև ընդհակառակը` գնաճը սկսվեց մայիսից հետո»:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: