69 տարեկանում մահացել է թատրոնի և կինոյի ոլորտում բազմակի մրցանակների արժանացած ֆրանսիացի դերասան և ռեժիսոր Պատրիս Շերոն: Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը՝ հղում անելով հանգուցյալի հարազատներին:
Շերոն ծնվել է նկարիչների ընտանիքում և մանկությունից ուսումնասիրել արվեստ: Նրա ռեժիսորական կարիերան սկսվել է Փարիզի լիցեյի բեմահարթակում: 1964 թվականին, երբ նա ընդամենը 19 տարեկան էր, դարձել է թատրոնի տնօրեն, իսկ արդեն 1969-ին երիտասարդ ռեժիսորը բեմադրել է իր առաջին օպերան: Նա ավելի քան 3 տասնյակ բեմադրությունների հեղինակ է:
Կինոյի ոլորտում նրա ամենահայտնի աշխատանքներից է «Մարգո թագուհին» ֆիլմը: Մարգարիտա դե Վալուայի էկրանավորմամբ այն արժանացել է Կաննի կինոփառատոնի ժյուրիի մրցանակի, ինչպես նաև 5 «Սեզար» մրցանակի:
Ավելի ուշ «Նրա եղբայրը» ֆիլմն արժանացել է Բեռլինյան կինոփառատոնի «Արծաթե արջի»:
«Հետապնդում» ֆիլմը, որում Շերոն հանդես է եկել ոչ միայն որպես ռեժիսոր, այլևս որպես սցենարիստ, դարձել է նրա վերջին մեծ ստեղծագործությունը:











































