ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը, ով համարվում է Աղվան Հովսեփյանի հավատարիմ մարդկանցից մեկը, երեկվանից աշխատանքի չի գնում: Նա մեկնել է արձակուրդ և ամենայն հավանականությամբ, արձակուրդից հետո դատախազություն չի վերադառնա:
Այս մասին այսօրվա համարում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթն ու հավելում, որ «Առավոտը» գրել է նաև, որ արդեն աշխատանքից ազատվել են նաև գլխավոր առաջին օգնական Սիրեկան Պետրոսյանն ու խորհրդական Հովհաննես Ստեփանյանը:
Նշենք, որ այս երկուսն էլ աշխատանքից ազատվելու դիմում են գրել դեռ նոր գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի գալուց- առաջ, Աղվան Հովսեփյանի պաշտոնանկությունից անմիջապես հետո:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:











































